Գիտնականներն ուսումնասիրել են «մատաա» կոչվող իրերը, որոնք նախկինում տեգերի գլխիկներ էին համարվում, եւ որոնք օգտագործում էին Զատկի կղզու (իսպ.Isla de Pascua) բնակիչները: Պարզվում է, որ մատաան զենք չէ, այլ կենցաղում օգտագործվող գործիք, հայտնում է Antiquity ամսագիրը:
Մատաան օբսիդիանից պատրաստված իր է: Նախկինում հնագետները ենթադրում էին, որ այդ փոքր իրերը կղզու հնաբնակների համար ծառայում էին որպես տեգերի գլխիկներ: Բացի այդ, կարծիք կար, որ մինչեւ եվրոպացիների գալը՝ 17-րդ դարի վերջ, տեղաբնակները հաճախ պատերազմում էին միմյանց հետ, ինչը մեծ վնաս էր հասցնում քաղաքակրթությանը, փոխանցում է Gazeta-ն:
Հնագետներն ուսումնասիրել են կղզում հայտնաբերած ավելի քան 400 մատաա եւ եկել այն եզրակացության, որ հրաբխային ապակուց պատրաստված այդ իրերը մարդիկ օգտագործում էին ավելի խաղաղ նպատակներով՝ կենցաղում տնտեսական գործեր կատարելիս:



























