Նորվեգական Հեդմարկում դահուկների սիրահար բնակչուհին Յեսպերպուս անունով իր կատվին լծասարք է հագցրել, որի օգնությամբ կենդանին ձյան վրայով քաշում է տիրուհուն: Այս մասին գրում է Lenta-ն:
Ընտանի կենդանին ճանաչում է ձեռք բերել տեղական լրատվամիջոցների ուշադրությունը գրավելուց հետո:
Յեսպերպուսը նաեւ էջ ունի Facebook-ին, որին ավելի քան 11 հազար օգտատեր է բաժանորդագրվել:





























