2012 թվականի նախընտրական քարոզչության համար Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինն անձնական դոմեն կունենա։ Այն «.rf» գոտում է։
Նախատեսվում է, որ Պուտինը կայքէջը կլինի putin-2012.rf –ն, այն դեպքում, երբ medvedev-2012.rf կայքէջի բացում չի նախատեսվում, գրում է «Գազետա.ռու»-ն։
Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ վարչապետը, հնարավոր է, ընդհանրապես տեղյակ չէ դրանից։
Նախագահ Մեդվեդեւի եւ վարչապետ Պուտինի տանդեմը ինտրիգ է ստեղծել 2012 թվականի նախագահական ընտրությունների շուրջ։ Մի կողմից, Մեդվեդեւը հաճախ ակնարկում է, որ մեկ անգամ նախագահ լինելով՝ հնարավոր չէ հասցնել մորդերնիզացիա անցկացնել, մյուս կողմից Պուտինը հայտարարում է, որ առաջադրվելու է նախագահական ընտրություններում:




























