ԱՄՆ-ում բնակչության աշխատունակության վիճակի վերաբերյալ անհավանական տվյալներ են ստացվել։

Պարզվել է, որ աշխատունակ քաղաքացիների շրջանում աղքատության մակարդակը ամենաբարձրն է սկսած 1960-ականներից։ 2009 թվականին աղքատության մեջ ապրել է յուրաքանչյուր յոթերորդ ամերիկացին։

Տվյալները ցույց են տվել, որ 2008-2009 թվականների ընթացքում ԱՄՆ-ում աղքատների թիվն ավելացել է մոտ 4 մլն-ով եւ կազմել 43,6 մլն մարդ։