Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասը նախատեսում է պաշտոնական այցով մեկնել Ադրբեջան։
«Մենք սպասում ենք, որ հաջորդ տարվա սկզբին Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասը պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան»,- Trend-ին հայտնել է այդ երկրում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաեւը։ Նրա խոսքով, Աթենքը մեծ ուշադրություն է դարձնում Բաքվի հետ համագործակցության զարգացմանը։
Դեսպանը նաեւ նշել է, որ 2010-ը հարուստ է եղել ադրբեջանցի պաշտոնյաների Հունաստան կատարած այցերով։ Նա հիշել է, որ մայիսին Աթենք մեկնած Ադրբեջանի արդյունաբերության եւ էներգետիկայի նախարար Նատիկա Ալիեւայի եւ Հունաստանի էներգետիկայի նախարարի միջեւ տեղի ունեցած հանդիպման արդյունքում, հունական Hellenic Petroleum նավթային ընկերությունը շահագրգռվածություն է հայտնել այցելել Բաքու՝ Ադրբեջանի պետական նավթային ընկերության հետ բանակցություններ վարելու նպատակով:





























