«Բոսթոն Սելթիքսի» բասկետբոլային ակումբի խաղացող Շաքիլ Օ’Նիլը հայտնվել է հերթական սկանդալում: Boston Herald-ը հաղորդում է, որ խաղացողի նախկին քարտուղար, ոմն Շոն Դարլինգը դատի է տվել Շաքիլին այն բանի համար, որ նա իբր փորձել է ստիպել իրեն ոչնչացնել մանկական պոռնոգրաֆիայի եւ այլ անօրինական բնույթի նյութեր:

Օ’Նիլը հայտարարել է, որ Դարլինգը փորձել է իրենից 12 միլիոն դոլար կորզել` սպառնալով հրապարակել իր արտամուսնական կապերի մասին տեղեկատվություն պարունակող նամակագրությունը: Երբ Օ’Նիլը հրաժարվել է վճարել, Դարլինգը դիմել է դատարան:

Օ’Նիլի փաստաբանի խոսքով, բոլոր մեղադրանքները Դարլինգի երեւակայության պտուղներն են, եւ եթե պատմությունը շարունակություն ունենա, ապա Օ’Նիլը կդիմի դատարան` պատասխան հայցով: