Աշխարհի ամենամեծ ատոմակայանում, որը գտնվում է Ճապոնիայում, ռադիացիոն արտահոսք է գրանցվել: Աղտոտված գազն անմիջապես վերամշակվել է, այդ պատճառով էլ արտահոսքը չի տարածվել ԱԷԿ-ի տարածքից դուրս: կայանի ղեկավարությունը որոշել է չդադարեցնել ռեակտորի աշխատանքը, սակայն իջեցրել է դրա հզորությունը, որպեսզի մասնագետները հնարավորություն ունենան գտնել եւ վերացնել վթարի հետեւանքները: ԱԷԿ-ի յոթերորդ ռեակտորի ստուգման ընթացքում պարզվել է, որ դրա վառելիքային սռնիներից մեկի մեջ միկրոսկոպիկ անցք է առաջացել: Արտահոսքի հետեւանքով ռեակտորի կողմից արտադրված գազարտադրող թափոնների բաղադրության մեջ ռադիոակտիվ նյութերի նորման գերազանցել է 2100 անգամ: Նշված ատոմային էլեկտրակայանը գտնվում է Տոկիոյից 260 կիլոմեետր հեռու:Դրա բոլոր էներգաբլոկների հզորությունը կազմում է 8.2 մեգավատտ:
Հասանելի է
русский


























