Ղազախստանի Ջամբուլի մարզի Բուրիլ գյուղում միջէթնիկ հողի վրա բախումներ են տեղի ունեցել, հայտնում է NewTimes.kz-ը։

Անկարգություններն սկսվել էին այն բանից հետո, երբ փետրվարի 15-ին գյուղի տներից մեկում դանակով վիրավորված ղազախ տղայի դիակ էին գտել։ Սպանության կասկածանքով ձերբակալվել է ազգությամբ թուրք համագյուղացին։ Փետրվարի 16-ին գյուղի բնակիչները հավաքվել էին կասկածյալի տան մոտ՝ պահանջելով, որ նրա ընտանիքը լքի գյուղը։

Գյուղի ղազախական եւ թուրքական համայնքների ավագանին բանակցություններ են վարել եւ հանդարտության կոչ արել։ Իրավապահ մարմինների եւ գործադիր իշխանության ներկայացուցիչները հանդիպել են բնակիչների հետ եւ խնդրել ցրվել տներով։

Ենթադրյալ մարդասպանի ընտանիքը տեղափոխվել է այլ բնակավայր։