Երկու ուղեւորատար «բոինգ» թռիչքուղու վրա իրար են բախվել Միչիգանի նահանգի Դեթրոյթի օդանավակայանում: Նախնական տվյալների համաձայն, արտակարգ պատահարի հետեւանքով ոչ ոք չի տուժել: Այդ մասին հայտնել են օդանավակայանի ներկայացուցիչները, տեղեկացնում է Lifenews-ը: 

Բախման հետեւանքով վնասվել է ինքնաթիռներից մեկի թեւը, մյուսի` պոչային հատվածը: Ինչպես հաղորդվում է, վառելիքի արտահոսք տեղի չի ունեցել: Ինքնաթիռները պիտի ներքին չվերթներ իրականացնեին: Վթարի պատճառն առայժմ հայտնի չէ: