Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանրքաշային կարգի աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Էվանդեր Հոլիֆիլդը հայտարարել է, որ Մայք Թայսոնն այլեւս չի ուզում վերադառնալ ռինգ եւ Հոլիֆիլդ – Թայսոն երրորդ մենամարտը տեղի չի ունենա: «Ես հանդիպել եմ Մայքի հետ, եւ նա խոստովանեց, որ սրտով ինքն այլեւս ռինգում չէ: Մայքն իսկական մարտիկ է, բայց ոչ ոք չի ուզում ռինգ դուրս գալ, եթե վստահ չէ հաղթանակին: Երբ նա տեսավ ինձ նույն ֆիզիկական վիճակում, ինչ 1996-ին, երբ հանդիպեցինք առաջին անգամ, նա հասկացավ, որ չի ուզում կռվել ինձ հետ ռինգում: Նա գիտի, թե ինչքան տքնաջան եմ ես մարզվում: Նա ինձանից էլ եռանդուն էր մարզվում, սակայն դա առաջ էր»,- The Sun-ին ասել է Հոլիֆիլդը:

Հասանելի է
русский


























