Ճապոնիայում այսօր՝ սեպտեմբերի 17-ին, պաշտոնապես հայտարարվել է նախարարների նոր կաբինետի կազմը։

Ճապոնիայի կառավարությունն, ի պատասխան վարչապետ Նաոտո Կանի նախատեսած պաշտոնյաների փոփոխությունների, ամբողջ կազմով հրաժարական է տվել։ Ավելի վաղ, Նաոտո Կանը հայտարարել էր, որ մտադիր է նոր թիմ ձեւավորել։

Այսպես, սեպտեմբերի 16-ին հայտնի էր դարձել, որ պաշտոնաթող է եղել Ճապոնիայի ԱԳ նախարար Կացույա Օկադան։ Նա կզբաղեցնի իշխող Դեմոկրատական կուսակցության գլխավոր քարտուղարի պաշտոնը։

Ճապոնիայի ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցրել է Սեյձի Մաեհարան, ով մինչ այժմ ղեկավարում էր պետական հողերի ենթակառունցների եւ տրանսպորտի նախարարությունը եւ հայտնի է իր՝ «Ռոսաստանի կողմից հարավային Կուրիլների օկուպացիայի» մասին կտրուկ հայտարարություններով։