Վրաստանում արտասահմանցի լեռնագնացների խումբը գերի է մնացել սառույցներում։ Ինչպես հայտնում է Վրաստանի առաջին ալիքը, լեռնագնացները գերության մեջ են հայտնվել ձնահոսքի պատճառով։

Վրաստանի պաշտպանության նախարարությունը փրկարարական աշխատանքների համար արդեն իսկ դեպքի վայր ուղղաթիռ է ուղարկել։ Հայտնի է, որ լեռնագնացները Լեհաստանից են։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում։