Մեծ Բրիտանիայի 80-ամյա բնակիչն իր տան խորդանոցում հայտնաբերել է դեռեւս 1902 թվականին հրատարակված ժողովածուն, որտեղ ընդգրկված է նաեւ Շերլոկ Հոլմսի մասին պատմող նախկինում անհայտ մի պատմվածք, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ուոլթեր Էլիոթը այդ ժողովածուն ձեռք է բերել մոտ 50 տարի առաջ, տեղի տոնավաճառից, սակայն գրքի իրական արժեքի մասին հայտնի է դարձել միայն հիմա:
Գիրքը հրատարակվել է 20-րդ դարի սկզբին, ինչ-որ բարեգործական ակցիայի շրջանակներում: Ի թիվս այլ պատմվածքների, գրքում կա 48-էջանից մի պատմվածք, որտեղ գլխավոր գործող անձը հայտնի Շերլոկ Հոլմսն է:
Նշվում է, որ պատմվածքը ստորագրված չէ, սակայն Շորլոկ Հոլմսի հեղինակ սըր Արթուր Քոնան Դոյլի անունը նշված է եղել բարեգործական միջոցառման մասնակիցների թվում:




























