Այսօր` սեպտեմբերի 17-ին կանանց 48 կգ քաշայինների պայքարով Թուրքիայի Անթալիա քաղաքում կմեկնարկի ծանրամարտի աշխարհի առաջնությունը, որը նաեւ Լոնդոնի Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշար է: Հայաստանի ներկայացուցիչներից վաղը` սեպտեմբերի 18-ին առաջինը պայքարի մեջ կմտնի 53 կգ քաշային Էլեն Գրիգորյանը: Սեպտեմբերի 20-ին մրցահարթակ դուրս կգա 63 կգ քաշային Քրիստինե Պետրոսյանը: Մեդալների հավակնորդներ 69 կգ քաշային Մելինե Դալուզյանը եւ +75 կգ քաշային Հռիփսիմե Խուրշուդյանը հանդես կգան համապատասխանաբար սեպտեմբերի 22-ին եւ սեպտեմբերի 25-ին:

Տղամարդկանց Հայաստանի հավաքականը պայքարը կսկսի սեպտեմբերի 23-ին: Մրցահարթակն դուրս կգան 77 կգ քաշայիններ Գեւորգ Դավթյանն ու Տիգրան Գ. Մարտիրոսյանը: