Չինաստանում փետրվարի 18-ին ստեղծվել է աշխարհի խոշորագույն նավագնաց ընկերություններից մեկը, որը ձեւավորվել է China COSCO եւ China Shipping ծովային փոխադրումներ իրականացնող ընկերությունների միավորման արդյունքում, հայտնում է «Սինհուա» գործակալությունը։
Հաղորդվում է, որ China COSCO Shipping Corporation նոր ընկերությունը կդառնա աշխարհում ամենախոշորը ծովային փոխադրումների հնարավորություններով եւ աշխարհում 4-րդը՝ կոնտեյների քանակով։ Ընկերության ակտիվները կազմում են 610 մլրդ յուան (93.6 մլրդ դոլար),- փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ընկերությունը, որի շտաբ գրասենյակը Շանհայում է, ղեկավարում է China Shipping-ի նախագահ Սյույ Լիժունը։ Նրա խոսքով՝ ընկերությունը դառնալու է աշխարհում առաջատար նավագնաց ձեռնարկություններից մեկը։





























