Հայտնի են դարձել այն անձինք, ովքեր մեղսակից են Վլադիկավկազում սեպտեմբերի 9-ի ահաբեկչությանը: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ, Հյուսիս-Կովկասյան դաշնային օկրուգում նախագահի ներկայացուցիչ Ալեքսանդր Խլոպոնինը:
«Քննությունը լրջորեն առաջ է գնացել: Մեղսակից անձինք պարզված են: Բայց դեռ չի կարելի ասել՝ անմիջական մասնակցություն ունեցե՞լ են, թե` ոչ: Այդ մարդիկ մեզ այլ խմբավորումների վրա են դուրս բերում»,- ասել է Խլոպոնինը:
Մահապատ-ահաբեկիչը սեպտեմբերի 9-ին պայթեցրել է իրեն Վլադիկավկազի շուկայի մուտքի մոտ: Ահաբեկչության զոհ են գնացել 19 անձ, ավելի քան 190-ը վիրավորվել են: Զոհերից 4-ը հայեր են:



























