Հայաստանը պարտավորված կլինի բարձրացնել ակցիզային հարկի դրույքը: Այս մասին «Բարենպաստ մթնոլորտ Հայաստանում՝ կայուն ձեռնարկատիրության համար» թեմայով քննարկման ժամանակ կարծիք է հայտնել Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Թերեզա Դաբան-Սանչեսը՝ ավելացնելով, որ ակցիազային հարկը Եվրասիական տնտեսական միության մյուս երկրներում համեմատաբար ավելի բարձր է, եւ Հայաստանը շուտով այն պետք է համաձայնեցնի ԵԱՏՄ մյուս անդամների հետ:

«Ակցիզային հարկը պետական եկամուտների կարեւոր աղբյուր է: Մի շարք ոլորտներում դրա ընդլայնումը իրավաչափ է: Ամեն դեպքում հանրապետությունը շուտով ստիպված կլինի բարձրացնել ակցիզային հարկը, քանի որ Եվրասիական միությանն է անդամակցել, որտեղ ակցիզային հարկը պետք է համաձայնեցվի: Հայաստանում այս հարկատեսակը ավելի ցածր է քան ԵԱՏՄ անդամ մյուս երկրներում»,- նկատել է ԱՄՀ մշտական ներկայացուցիչը: