Հայաստանում շահութահարկի համար ամորտիզացիայի հստակ կանոններ են հարկավոր։ Այս մասին հայտարարել է Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Թերեզա Դաբան-Սանչեսը «Բարենպաստ մթնոլորտ Հայաստանում՝ կայուն ձեռնարկատիրության համար» թեմայով քննարկմանը:
Մեկնաբանելով հարկային օրենսգրքի քննարկումները, որոնք նախաձեռնել է կառավարությունը, նա նկատել է, թե նոմինալ եւ իրական դրույքների միջեւ «մկրատների» տրամաբանությունը պետք է հստակ լինի։ Դա վերաբերում է նաեւ ակտիվների ամորտիզացիայի կանոններին, ասել է ԱՄՀ ներկայացուցիչը։




























