Ողջ աշխարհում A/H1N1 («խոզի գրիպով») հիվանդացածների քանակը ավելանում է յուրաքանչյուր օր։ Ռուսաստանում վիրուսով վարակվածների քանակը ներկայումս հասնում է 211-ի, որոնցից 24 մարդ այդ վտանգավոր վիրուսով վարակվել են վերջին 5 օրվա ընթացքում։ Մինչդեռ, Ռուսաստանի կառավարությունը նախատեսում է տրամադրել 4 միլիարդ ռուբլի (126 միլիոն դոլար) А/H1N1 գրիպի դեմ դեղամիջոցներ գնելու նպատակով, որն առաջին հերթին կստանան երեխաները, թոշակառուները եւ բուժաշխատողները։
Ռուսաստանյան դեղորայք արտադրող ընկերությունները եւս անցել են պատվաստանյութի մշակումներին։
Ըստ նախատեսվածի, դեղորայքը պատրաստ է լինելու այս տարվա նոյեմբերին։




























