Singapore Air Show 2016 ավիաշոուի ժամանակ 12.3 մլրդ դոլար ընդհանուր ծավալով 10 գործարք է կնքվել։ Այս մասին փետրվարի 19-ին հայտնել են ցուցահանդեսի կազմակերպիչները։
Այս ցուցանիշն ավելի պակաս է, քան 2014թ., երբ ավիաշոուի ժ-ամանակ 32 մլրդ դոլարի 20 գործարք է կնքվել։ Միաժամանակ կազմակերպիչները նշել են, որ որոշ գործարքների մասին նախընտրում են դեռ չբարձրաձայնել։
Գումարային առումով ամենախոշոր գործարքները կնքել են Airbus եւ Boeing ընկերությունները։ Չինական Okay Airways ավիաընկերությունը 12 հատ տարբեր մոդելների Boeing 737 օդանավ է գնել, փոխանցում է ՏԱՍՍ-ը։




























