ԵՏՄ-ն հավանություն է տվել ՌԴ տնտեսական զարգացման նախարարության նախաձեռնությանը, որի նպատակն է նվազեցնել մի շարք բանջարեղենի, արմավի պիստակի ու չամիչի ներմուծման տուրքը, համապատասխան որոշումը կարող է ընդունվել մարտի երկրորդ կեսին, այս մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Տնտեսական զարգացման նախարարության ղեկավարի առաջին տեղակալ Ալեքսեյ Լիխաչովը:
Անցած շաբաթ ՌԴ կառավարության ֆինանսատնտեսական բլոկից աղբյուրը հայտնել է,ո ր ռուսական իշխանությունները ԵՏՄ գործընկերներին առաջարկում են նվազեցնել ծաղկակաղամբի ու բրյուսելյան կաղամբի, բրոկոլիի, արմավի, պիստակի ու չամիչի ներմուծման տուրքերը: Այս նախաձեռնության առաջին քննարկումը կայացել է փետրվարի 18-ին ԵՏՀ խորհրդատվական խորհրդում:
Ինչպես պարզաբանել են ԵՏՀ-ում՝ ծաղկակաղամբի, բրոկոլիի, բրյուսելյան կաղամբի ներմուծման մաքսատուրքերը նվազել են 11-13 տոկոսից նվազել են մինչեւ 5 տոկոս՝ ժամանակավոր հիմունքով, պիստակի ու արմավի տուրքերը մինչեւ 0 տոկոս՝ մշտական հիմունքով, իսկ չամիչինը՝ ժամանակավոր:





























