Volkswagen գերմանական ավտոկոնցեռնն անցյալ տարի ավելի շատ նրբերշիկ է վաճառել, քան մեքենա, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով Local.de կայքը։

Կայքի տեղեկություններով՝ ավտոարտադրող հսկան, որը սննդամթերքի սեփական արտադրություն ունի, 2015թ. վաճառել է 7.3 մլն փաթեթե նրբերշիկ եւ 6.3 մլն նմուշ մեքենա։

Ընդ որում, պարբերականը տեղեկություններ չունի այն մասին, թե ինչպիսին է եղել նրբերշիկների եւ մեքենաների վաճառքի հարաբերակցությունը նախորդ տարիներին։

Հիշեցնենք, որ անցյալ տարի Volkswagen-ը դիզելային սկանդալի մեջ էր հայտնվել վնասակար արտանետումների հետ խարդախությունների պատճառով։