Ադրբեջանը համալրել է «պերսոնա-նոն-գրատա» հայտարարված անձանց «սեւ ցուցակը» եւս մեկով:

Այս անգամ ցուցակում ընդգրկվել է «Կոմսոմոլսկայա պրավդա-Ուկրաինա» թերթի թղթակից Աննա Մամոնտովան, ով վերջերս է եղել Լեռնային Ղարաբաղում:

Ադրբեջանի ԱԳն պաշտոնական ներկաայցուցիչ Էլհան Պոլուխովը քննադատության է ենթարկել Լեռնային Ղարաբաղի մասին լրագորղի հոդվածը եւ խոստացել «համապատասխան միջոցներ» ձեռնարկել նրա նկատմամբ:

Բոլորվին վերջերս էլ «սեւ ցուցակում» հայտնվել էր ռուսաստանցի շոումեն Վալդիս Պելշը, որը մասնակցել է Ղարաբաղի անկախության 19-ամյակի տոնական միջոցառումներին: Պելշի մուտքը Ադրբեջան արգելվել է: «Սեւ ցուցակը» բավական ընդգրկուն է, կան հայտնի դեմքեր՝ Բելառուսից, Բուլղարիայից, Հունաստանից, Վրաստանից, Կիպրոսից, Սերբիայից, Սլովակիայից, Ուկրաինայից, Ֆրանսիայից եւ այլ երկրներից: