Ինչպես գրում է The New York Post-ը, կտավը հայտնաբերվել է օգոստոսի 29-ին քաղաքի հյուրանոցներից մեկի շվեյցար Ֆրանկլին Պուենտեսի կողմից թփուտներում: Նա սակայն ոստիկանություն չի դիմել եւ դրանով զարդարել է իր լոգասենյակը: Հետո նրան սկսել է տանջել խիղճը, թե նկարը կարող է թանկարժեք լինել եւ դիմել է ոստիկանություն:
Նկարը կորել էր օգոստոսի 28-ին, երբ բանագնաց Ջեյմս Հագերթին այն հասցնում էր Մանհեթթենի հյուրանոցներից մեկը՝ պոտենցիալ գնորդին, սակայն ճանապարհին մտել էր բար եւ մի լավ խմել:





























