Ամերիկյան գրող Մարիո Պյուզոյի (1920-1999թ.թ.) արխիվը՝ ներառյալ նրա հայտնի «Կնքահայրը» վեպի սեւագիրը, Բոստոնում կայացած աճուրդում վաճառվել է 625 հազար դոլարով:
RR Auction of Boston աճուրդի տան տեղեկացմամբ, 45 տուփի մեջ տեղավորված արխիվը պատկերացում է տալիս Պյուզոյի անձի, նրա գործունեության, վեպի եւ կինոեռագրության կերպարների երկխոսությունների ուղղությամբ նրա աշխատանքի, ինչպես նաեւ ֆիլմի ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի հետ փոխհարաբերությունների նրբությունների մասին:
Ըստ ՏԱՍՍ-ի, Նյու Յորքի իտալացի միգրանտների ընտանիքում ծնված Մարիո Պյուզոն մինչ լրագրող, հետո՝ գրող դառնալը ծառայել է ամերիկյան բանակում եւ պետական գերատեսչություններում:
1969 թվականին գրված նրա «Կնքահայրը» վեպն արագորեն բեսթսելլեր է դառնում եւ էկրանավորվում: Պյուզոն սցենարի համար նաեւ «Օսկար»-ի է արժանացել:





























