Հայաստանի Հանրապետությունում Հարավային ռազմական օկրուգի Էրեբունու ռազմաբազան կապիտալ վերանորոգումից հետո չորրորդ սերնդի չորս ՄիԳ-29 է ստացել, արդիականացված ՄիԳ-29С եւ արդիականացված տրանսպորտային   Մի-8ՄՏ ուղղաթիռ: Տեխնիկան այս շաբաթ Երեւանի ռազմական օդանավակայան է հասցվել Կրասնոդարի մարզից` ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռներով: 

Մոտ ժամանակներս 4+ սերնդի ռազմաճակատային կործանիչները եւ  Մի-8ՄՏ ուղղաթիռը կհավաքվեն միավորման ինժեներատեխնիկական կազմի կողմից եւ մարտաշարի մեջ կմտցվեն: Միավորման օդաչուները ստացված ՄիԳ-29 կործանիչների շրջաթռիչքները  կսկսեն ընթացիկ տարվա մարտին, տեղեկացնում է ՀՌՕ-ի մամուլի ծառայությունը:   

Միավորման հրամանատարի` հավատացյալ զինվորականների հետ աշխատանքի գծով օգնական արխիմանդրիտ Անդրեյ Վացը կօրհնի  բանակային ավիացիայի նոր ստացված ռազմական տեխնիկան:  

Ներկայումս Էրեբունու ավիաբազայում օրհնված է չորրորդ սերնդի Միգ-29 կործանիչների ինը միավոր, դրանց վրա նկարվել են սուրբ հովանավորների դեմքեր:  

Միգ-29С-ի հիմնական առանձնահատկությունը 240 լիտրանոց վառելիքային բաքն է,  օդաչուի դուրս ցատկող արդիականացված նստատեղերը, ռազմական բեռի ավելացումը մինչեւ 4 հազար կգ եւ արդիականացված ռադիոտեղորոշիչ կայանը խանգարումներից պաշտպանող նոր համակարգով: