Եվրասիական ինտեգրացիայի վերաբերյալ հրապարակայնորեն արտահայտվողներից ոչ բոլորն են լավ ծանոթ դրան: Այդ մասին փետրվարի 20-ին Երեւանում լրագրողներին հայտնել է «Ռուսաստան-Կովկաս» կենտրոնի տնօրեն Նիկոլայ Բանինը:
«Շատ դեպքերում ինտեգրացիային չեն վստահում միայն նրա համար, որ բավականաչափ տեղյակ չեն դրան: Շատ հանրապետություններում հարգելի խորհրդարանականները երբեմն իրենք էլ կարգին չեն կարողանում բացատրել, թե ինչ է եվրասիական ինտեգրացիան: Հարցի մյուս կողմը եվրասիական գործընթացների վարկաբեկումն է», - հայտնել է նա:
Այնուամենայնիվ, Հայաստանում շատ խորհրդարանական ուժեր, նույնիսկ ընդդիմադիրները, կառուցողաբար են վերաբերվում ինտեգրացիայի գործընթացներին: Դա շատ կարեւոր է, եթե հաշվի առնենք սահմանադրական փոփոխություններից հետո հանրապետությունում խորհրդարանի դերի բարձրացումը, հավելել է փորձագետը:





























