Լոնդոնում ձերբակալել են հինգ անձի՝ Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-ի դեմ մահափորձ կազմակերպելու մեղադրանքով: Այդ մասին հայտնում է Sky News հեռուստաընկերությունը:
Կասկածյալները 25-50 տարեկան անձինք են, որոնց ձերբակալել են այսօր վաղ առավոտյան: Խուզարկության ժամանակ վտանգ ներկայացնող որեւէ իր չի հայտնաբերվել: Բրիտանական ոստիկանության ներկայացուցչի խոսքով, կալանքի մասին որոշումը կայացվել է նախնական հետաքննությունից հետո:
Ձերբակալվածները արաբական երկրներից ժամանածներ են, ովքեր ահաբեկչական դավադրությունը նախապատրաստել են Մեծ Բրիտանիայի տարածքում: Միջադեպի կապակցությամբ Պապի այցելության ծրագիրը չի փոխվել:
Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-ը Մեծ Բրիտանիա է ժամանել սեպտեմբերի 16-ին, ում այցելությունը կձգվի մինչեւ սեպտեմբերի 19-ը, հաղորդում է Lenta.ru-ն:





























