Ռուսաստանյան գեյ-շարժման առաջնորդ եւ Մոսկվայում գեյ-շքերթների կազմակերպիչ Նիկոլայ Ալեքսեեւը մտադիր է քաղաքական ապաստան հայցել Բելառուսից։ Այս մասին Միսկում գտնվող գեյ-ակտիվիստը SMS-հաղորդագրություններով հայտնել է «Ինտերֆաքս» գործակալությանը։

Ալեքսեեւը նաեւ հայտնել է, որ իր վրա գործադրվող ճնշումների պատճառով, որոշել է հետ կանչել Մոսկվային իշխանությունների դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իր հայցը։

Հիշեցնենք, որ Ալեքսեեւի համախոհ եւ «Համերաշխության» ակտիվիստ Ալեքսեյ Դավիդովը հայտնել է, որ Ալեքսեեւը Մինսկում է։ Գեյ-շարժման ներկայացուցիչների խոսքով, դեռեւս հայտնի չէ, թե ինչպես է նա հայտնվել Բելառուսի մայրաքաղաքում։ Իր՝ Ալեքսեեւի խոսքով, իրեն Ռուսաստանից վռնդել են, սակայն ինքը մոտ ժամանակներս մտադիր է վերադառնալ Մոսկվա եւ շարունակել պատրաստվել նոր ակցիային։