Trinity Mirror  բրիտանական մեդիա հոլդինգը հայտնել է նոր օրաթերթ հրատարակելու մասին, որը կոչվելու է The New Day։

The New Day-ը կդառնա Մեծ Բրիտանիայում վերջին 30 տարվա նոր ազգային թերթը։ Trinity Mirror-ին են պատկանում Sunday Mirror-ը, Daily Mirror-ը եւ Sunday People-ը։

«Տարեկան կես մլն ընթերցող հրաժարվում է թերթ գնելուց, եւ մենք կարծում ենք, որ այդպես չպետք է լինի, եթե արտադրանքը ճիշտ է։ Մենք որոշել ենք սկսել մաքուր էջից եւ հույս ունենք որ The New Day-ը թույլ կտա մասամբ կրճատել պահանջարկի անկումը»,- BBC-ի եթերում ասել է Trinity Mirror-ի ղեկավար Սայմոն Ֆոքսը։

Թերթի առաջին համարը լույս կտեսնի փետրվարի 29-ին եւ կլինի անվճար։ Եվս 2 շաբաթ այն կարժենա 25 պենս, իսկ հետագայում գինը կկազմի 50 պենս, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։