Հարավային Քալիֆորնիայի Բոլդի լեռան վրա երրորդ զբոսաշրջիկն է մահացել: Իրավապահների հաղորդմամբ, 45-ամյա տղամարդը վերջին մեկ ամսվա ընթացքում դժբախտ պատահարի երրորդ զոհն է:

Սան Բերնանդինոյի շերիֆի ներկայացուցիչը տեղեկացրել է, որ Սան Դիեգոյի բնակիչը սայթաքել եւ ընկել է Սատանայի ժայռից: Դեպքը տեղի է ունեցել շաբաթ, կեսօրից հետո:

Մինչ այդ, փետրվարի 2-ին 23-ամյա Դենիել Նգուենը ձեռքը երկարել է՝ սայթաքած ընկերոջն օգնելու համար: Արդյունքում ինքն էլ ընկել է ու մահացել: Այս մասին գրում է Americaru-ն:

Մի քանի օր անց՝ փետրվարի 6-ին, Բոլդիի վրա մահացել է կնոջ հետ զբոսանքի դուրս եկած 47-ամյա Դոնգ Սին Լյուն: