Shah's of Sunset ամերիկյան ռեալիթի շոուի աստղ Ջեսիկա Փարիդոյի ընկերը՝ 38-ամյա Կառլեն Քրիս Շուբարալյանը, կարող է 25 տարվա եւ 8 ամսվա ազատազրկման դատապարտվել՝ նախկին կնոջ նկատմամբ բռնություն գործադրելու համար: Այս մասին հայտնում է՝ Daily mail-ը՝ վկայակոչելով Entertainment Tonight պարբերականը:
Հաղորդվում է, որ Շուբալարյանը 2014թ.-ից մինչեւ վերջերս՝ ընդհուպ մինչեւ այս տարվա փետրվարի 8-ը, հարձակումներ է գործել իր նախկին կնոջ վրա: Լոս Անջելեսի շրջանային դատախազի խոսքով՝ Շուբարալյանին ազատազրկում է սպառնում բռնաբարության, նախկին կնոջ տուն ներթափանցելու, կնոջը մարմնական վնասվածք հասցնելու եւ վկաներին ցուցմունք տալուց հետ պահելու մեղադրանքներով:
Տուժածը հայտնել է, որ խնդիրները սկսվել էին 2014թ., երբ Շուբալարյանն իրեն ծանր մարմնական վնասվածքներ էր հասցրել:
Շուբալարյանը կալանավորվել է:





























