Մեծ Բրիտանիայի Լանքասթեր քաղաքի բնակչուհի Թերրի Մարի Փալմերը ցմահ ազատազրկման է դատապարտվել ընկերոջը սպանելու համար: Ոստիկանության տեղեկությունների համաձայն՝ կինն այդ քայլին է դիմել այն պատճառով, որ երիտասարդը Facebook սոցիալական ցանցում շփվելու նկատմամաբ մեծ հակում է ունեցել, հայտնում է Lenta-ն՝ վկայակոչելով The Independent-ը:
Հանցագործությունը տեղի էր ունեցել 2015թ. ամռանը: 23-ամյա տղամարդը մահացել էր դանակի հարվածներից:
Սպանությունից քիչ առաջ 23-ամյա Փալմերն ընկերուհուն բողոքել էր, որ իր ընկերն իր վրա ուշադրություն չի դարձնում եւ տարբեր աղջիկների հետ է շփվում Facebook-ում: Բացի այդ, բրիտահուհուն դուր չի եկել, որ իր ընկերը խնայողությունները ծախսում է բջջային ինտերնետի վրա, իսկ բնակարան վարձելու ծախսերը մնում են իր վրա:





























