Չինական Yunnan Wild Animal Park կենդանաբանական այգու այցելուները մահացու տանջանքների են ենթարկել սիրամարգերին՝ նրանց հետ լուսանկարներ անելով:

Թռչունները սատկել են ցնցումից, որի պատճառն այն է, որ զբոսաշրջիկները ձեռքից ձեռք են փոխանցել նրանց ու հիշատակի համար պոչից փետուրներ պոկել: Այս մասին գրում է Daily Mail-ը:

Ըստ Lenta-ի, թռչունները մահացել են փետրվարի 12-ին եւ 15-ին: Դրանից հետո այգու ղեկավարությունը հայտարարություն է պատրաստել, որում դատապարտել է կենդանիների սիրահարների վարքը: Սակայն մի քանի օր անց չորս այցելուներ երկրորդ թռչնին են տանջել:

Կենդանաբանական այգում ավելի քան 6800 սիրամարգ է բնակվում, ներառյալ հազվագյուտ ճերմակ տեսակները: Թռչունները կարող են ազատորեն տեղաշարժվել այգու տարածքում: