Վիեննայում բարմեն աշխատող Էդին Մեխիչին 70 եվրոյի չափով տուգանել են այն բանի համար, որ նա ոստիկանների մոտ բխկացել է: Դեպքը տեղի է ունեցել զբոսայգում: Այս մասին գրում է Lenta-ն:

Տուգանքի վճարման կտրոնի լուսանկարը, որի համաձայն, նրան պատժել են «հանրային վայրում պարկեշտության նորմերը խախտելու համար՝ ոստիկանների մոտ բարձրաձայն բխկալու միջոցով», Մեխիչը հրապարակել է Facebook-ի իր էջում:

Ոստիկանության ներկայացուցիչ Ռոման Խասլինգերը Associated Press գործակալությանը հաստատել է տուգանքի մասին լուրը:

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ, Մեխիչը փաստաբան է վարձել՝ դատաքննության համար: Մինչ այդ, նրա պատմությունը տարածվել է սոցիալական ցանցերում: Օգտատերերը կատակում են, որ Վիեննայում գխտոցը 70 եվրո արժե: