Վրաստանի տարածքով ռուսական բնական գազի մատակարարումը Հայաստան տեխնիկական պատճառներով ձգձգվում է եւս երկու օր` մինչեւ սեպտեմբերի 19-ը: Այս մասին տեղեկացրել է «Հայռուսգազարդի» մամուլի ծառայության ղեկավար Շուշան Սարդարյանը:

Հիշեցնենք, որ գազի մատակարարումը Հայաստան դադարեցվել է սեպտեմբերի 15-ին` «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» գազամուղում պրոֆիլակտիկ աշխատանքներ կատարելու համար: Ընկերությունը հայտնել էր, որ գազամատակարարումը կվերականգնվի սեպտեմբերի 17-ին: Հայաստանի սպառողները գազ կստանան առանց սահմանափակումների` ընկերության ստորգետնյա պահեստներում կուտակած գազի հաշվին: