ԵՏՄ երկրների եւ Վիետնամի միջեւ ազատ առեւտրի մասին համաձայնագիրը պետք է հանի խոչընդոտները եւ զարգացնի ներդրումային համագործակցությունը Ռուսաստանի եւ Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների միջեւ: Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Մեդվեդեւը նշել է, որ չորեքշաբթի ՌԴ կառավարությունը կքննարկի այդ փաստաթուղթը:
«Մենք երկար ենք դրա վրա աշխատել, քննարկելի տարբեր մոտեցումներ, բայց ներկայումս ամեն բանի մասին պայմանավորվել ենք: Հույս ունենք, որ խոչընդոտների վերացումը թույլ կտա ընդլայնել ներդրումային համագործակցությունը Ռուսաստանի եւ Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների, առաջին հերթին Վիետնամի, միջեւ»,-հայտարարել է ՌԴ վարչապետը:




























