Թուրքիայում մետաղի ջարդոնի վերամշակման արադրամասում, որը պատկանում է մեխանիկական եւ քիմիական վարչությանը, գազի արտահոսք է եղել: Նախնական տվյալներով, 15 բանվորներ թունավորվել են շմոլ գազից, հաղորդում է TRT Russian-ը:

Դեպքը տեղի է ունեցել մետաղի կտրման ժամանակ, որի մոտ գտնվել է գազով լի բալոնը: Արհեստանոցում այդ պահին եղել է 80 մարդ, որից 15-ը տեղափոխվել են հիվանդանոց: Տուժածներից մեկի վիճակը ծանր է: