Սեպտեմբերի 17-ին, ժամը 09.53-ին Երեւան քաղաքի Արաբկիրի ոստիկանության բաժնից ահազանգ է ստացվել, որ Բուդաղյան 9 հասցեի բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին:

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունից  NEWS.am-ին հայտնում են, որ ժամը 09.54-ին դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Ժամը 10.37-ին ոստիկանության աշխատակիցների ներկայությամբ` փրկարարների կողմից, բացվել է տան դուռը, որտեղ հայտնաբերվել է 81-ամյա Լենա Գեւորգյանի դին: