Արագածոտնի մարզից տեղեկություն է ստացվել, որ սեպտեմբերի 17-ին, ժամը 16.30-ին անհայտ տեսակի օձի խայթոցից թունավորումով Աշտարակի հիվանդանոց է տեղափոխվել Նոր Եդեսիա գյուղի բնակչուհի, 59-ամյա Գրետա Գինովյանը:

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունից  NEWS.am-ին հայտնում են, որ ըստ բժիշկների` տուժածի վիճակը գնահատվել է բավարար: