Մոսկվայում հետաքննում են Ասլան Ուսոյանի՝ «Դեդ Հասանի» վրա կատարված հարձակումը։ Տեսախցիկներից ստացված պատկերների հիման վրա, իրավապահները մտադիր են ֆոտոռոբոտ ստեղծել։

Հաղորդվում է, որ տղամարդը ամեն կերպ ջանացել է չհայտնվել տեսախցիկի օբյեկտիվում։

Փորձագետները նշում են, որ սա նման է եւս մեկ քրեական հեղինակության՝ Յապոնչիկի սպանության ձեռագրին։ Ավելի վաղ, Ուսոյանը խոստացել էր վրաժխնդիր լինել նրա սպանության համար։ Սակայն, չի բացառվում, որ  հանցագործները հատաքննությունը խճճելու համար կարող էին հարձակումը գործել միեւնույն ոճով։

«Դեդ Հասանի» վրա հարձակումը տեղի էր ունեցալ հինգշաբթի երեկոյան։ Անհայտ անձը կրակել էր նրա եւ նրա թիկնապահի վրա։ Դրանից հետո, քրեական հեղինակությունը տեղափոխվել էր հիվանդանոց եւ վիրահատվել։

Հետաքննությունը շարունակվում է։