Ռուսաստանի մշակույթի նախարարությունը դեմ է արտահայտվել «8 լավագույն ժամադրություն» ֆիլմի ցուցադրության արգելքին, որում նկարահանվել է Ուկրաինայի արեւելքում «Հակաահաբեկչական գործողությունը» սատարող դերասան Վլադիմիր Զելենսկին:

«Ռուսաստանի մշակույթի նախարարության ներկայացուցիչները բազմիցս արտահայտվել են ուկրաինացի կինոգործչի, ինչպես նաեւ Ուկրաինայի առանձին մշակութային գործիչների նկատմամբ պատժամիջոցների սահմանման աննպատակահարմարության մասին»,- ասված է նախարարության հաղորդագրությունում:

Ըստ Gazeta-ի, «8 լավագույն ժամադրություն» ֆիլմի ցուցադրությունը ռուսական կինոթատրոններում մեկնարկում է մարտի 3-ին: