Լոնդոնի «Վեստ Հեմը» գլխավոր մարզիչ Ավրաամ Գրանտին փոխարինող է փնտրում եւ մտադիր է առաջարկ անել Ադրբեջանի հավաքականի գլխավոր մարզիչ, գերմանացի Բերտի Ֆոգտսին, հաղորդում է Azerisport-ը: «Վեստ Հեմն» անհաջող է մեկնարկել Անգլիայի առաջնությունում եւ չորս տուրից հետո ոչ մի միավոր չի վաստակել: Ակումբի ղեկավարությունն արդեն ակնարկել է, որ հաջորդ պարտությունը վերջինը կլինի Գրանտի համար: Առայժմ հայտնի չէ Ադրբեջանի ֆուտբոլային ղեկավարության արձագանքը: «Վեստ Հեմում» չեն բացառում նաեւ համատեղությունը: Ֆոգստի պայմանագիրը Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ նախատեսված է մինչեւ 2011թ. վերջը:

Հասանելի է
русский



























