Բասկետբոլի միջազգային ֆեդերացիան հրապարակել է ազգային հավաքականների գումարային վարկանիշը` հաշվի առնելով տղամարդկանց, կանանց եւ երիտասարդական հավաքականների արդյոնքները նախորդ երկու Օլիմպիական խաղերում, աշխարհի առաջնություններում եւ մայրցամաքային առաջնություններում: Հայաստանը չի ընդգրկվել 75 երկրների դասակարգման աղյուսակում միավոր չունենալու պատճառով:

1. ԱՄՆ – 2.498.00

2. Իսպանիա – 1.487.00

3. Ռուսաստան – 1.302.00

4. Ավստրալիա – 1.233.00

5. Արգենտինա – 1.129.40

6. Լիտվա – 909.80

7. Բրազիլիա – 768.80

8. Հունաստան – 755.40

9. Ֆրանսիա – 715.20

10. Չինաստան – 707.90