Իսպանիայի վեց լավագույն թենիսիստուհիները` Մարիա Խոսե Մարտինեսը, Անաբել Մեդինա Գարիգեսը, Արանտա Պարան, Կարլա Սուարեսը, Նուրիա Լյագոստերան ու Լուրդես Դոմինգեսը բոյկոտ են հայտարարել Իսպանիայի թենիսի ֆեդերացիային եւ 2011-ին չեն մասնակցի Ֆեդերացիայի գավաթի խաղարկությանը, որը կանանց աշխարհի ոչ պաշտոնական թիմային առաջնությունն է: Բոյկոտի պատճառներից մեկը կանանց թենիսի անբավարար ֆինանսավորումն է, հաղորդում է Elmundo Deportivo-ն: