Ռուսաստանի կառավարությունը հավանություն է տվել ԵՏՄ-ի եւ Վիետնամի միջեւ ազատ առեւտրի գոտու համաձայնագրին եւ դրան կից արձանագրություններին։ Այս մասին ասված է ՌԴ կառավարության կայքում։

«Համաձայնագիրը ամրապնդում է մասնակիցների փոխադարձ պարտավորությունները  շուկաներում ապրանքների հասանելիությունը հեշտացնելու համար»,- ասված է փետրվարի 24-ի կառավարության նիստում ընդունված որոշումների մեջ։

Հիշեցնենք, որ 2015թ. մայիսին ԵՏՄ-ն ստորագրել էր Վիետնամի հետ ազատ առեւտրի գոտի ստեղծելու մասին համաձայնագիրը։