Սեպտեմբերի 22-ին Հայաստանի ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպում է խորհրդարանական լսումներ:
ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ լսումների թեման 2010 թվականի հունիսի 24-ի ԱԺ արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունված «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի նախագիծն է` կից օրինագծերի փաթեթով:
Բացի այդ, սեպտեմբերի 23-ին ԱԺ մարդու իրավունքների, պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը եւ ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպում են լսումներ ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հասարակական կազմակերպությունների մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի վերաբերյալ:




























