Իրանում ազատ են արձակվել երկու զինծառայողներ, որոնց պատանդ էր վերցրել «Ջոնդոլա» խմբավորումը:
Նրանց ազատագրման գործողությունը սեպտեմբերի 17-ին իրականացրել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, հաղորդել է Իրանի ՆԳ անվտանգության հարցերով փոխանախարարը:
Սեպտեմբերի 16-ին Իրանի Սիստան-Բելուջիստան նահանգի Սարբազ քաղաքից ոչ հեռու «Ջոնդոլա»-ի անդամները գրավել են ավտոբուսը եւ պատանդ վերցրել 6 ուղեւորի: Նրանցից 5-ը ռազմածովային ուժերի շտաբի զինծառայողներ են, 6-րդը` բանկի աշխատակից:
«Ջոնդոլա» խմբավորումը ստեղծվել է 2003-ին եւ միավորում է Բելուջիստանի սուննիներին:Այն գործում է ինչպես իրանական, այնպես էլ հարեւան Պակիստանի Բելուջիստանում: Թեհրանի պնդմամբ, այդխմբավորումը ստեղծվել է ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների կողմից:





























