«Տարվա մարդ» մրցանակաբաշխության ժամանակ Քսենիա Սոբչակը չի կարողացել զսպել իրեն եւ որոշել է ծաղրել Վալերիա Գայ Գերմանիկայի շնիկին։ Չինական Մոնյան (շնիկը) չի կարողացել լռել եւ ի պատասխան հեռուստահաղորդավարի՝ սկսել է հաչել։

Երբ իր՝ «Տարվա կին» մրցանակը ստանալու համար բեմ է բարձրացել ռեժիսոր Վալերիա Գայ Գերմանիկան, նրա չինական Մոնյան «երկխոսության» մեջ է մտել էքսցենտրիկ հաղորդավարուհի Սոբչակի հետ։ «Զրույցը» այնքան էլ երկար չի տեւել, ինչից հետո շնիկն իր տիրուհու հետ կուլիսներ է հեռացել։

Լռությունը կոտրելու համար Քսենյան որոշել է մի քանի հանդիմանություն անել Մանուելի հասցեին։ Դա, երեւում է, դուր չի եկել շնիկին, քանի որ ի պատասխան՝ ահեղ հաչոց է լսվել, ինչից հետո շունն իր տիրուհու հետեւից գնացել է կուլիսներ, գրում է ЕвроСМИ-ն։

Միջադեպի տեսագրությունը կարելի է դիտել այստեղ. http://www.lifenews.ru/news/37641: