Հաշվի առնելով «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի շուրջ ընթացող ակտիվ քննարկումները, ինչպես նաեւ քաղաքական գործիչների եւ հասարակական կազմակերպությունների հնչեցրած կարծիքները, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առաջարկել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ղեկավարությամբ, ստեղծել համապատասխան աշխատանքային խումբ` Հեռուստատեսային հեռարձակման թվայնացման գործընթացի օրենսդրական կարգավորման աշխատանքներն ավարտին հասցնելու նպատակով:
Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանից:
«Շահագրգիռ կազմակերպությունների եւ անհատների ընդգրկմամբ ներկայացուցչական խումբը, կարծում ենք, կնպաստի առկա խնդրիների առավել համակողմանի քննարկմանը»,- ասել է նա:





























